Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Այգեստանում մարդու հոգեբանությունն է փոխվում

Այգեստանում մարդու հոգեբանությունն է փոխվում
11.09.2012 | 03:38

Կիրակի օրը Արարատի մարզի Այգեստան համայնքում գյուղապետի ընտրություններ էին։ Ձայների բացարձակ մեծամասնությամբ գյուղապետ վերընտրվեց Սոկրատ Հովսեփյանը։ Նրա միակ մրցակից, ՀՌԱԿ ներկայացուցիչ Արտեմ Դավթյանը ստացավ 60 ձայն։ Քվեարկությանը մասնակցեց համայնքի ընտրողների շուրջ 80 %-ը` 960 մարդ։ Իսկապես ազատ և արդար ընտրության ժամանակ անվավեր ճանաչվեց 37 քվեաթերթիկ։ Սոկրատ Հովսեփյանի օգտին քվեարկեց Այգեստանի 863 բնակիչ, այսինքն` ընտրության մասնակիցների ավելի քան 80 %-ը։ Սա, ինչ խոսք, գյուղապետի համակարգված և նպատակային աշխատանքի արդյունքն է։ Մեր նախորդ հրապարակման մեջ («Այգեստանում պետություն է կառուցվում» «Իրատես de facto», թիվ 55) անդրադարձել էինք Այգեստանում կատարված աշխատանքներին, որոնց արդյունքում գյուղը ոտքի է կանգնել, գյուղաբնակն արժանապատիվ կյանքով է ապրում, հավատ ունի իր ներկայի և, որ ամենակարևորն է, վաղվա օրվա հանդեպ։ Այգեստանում կատարվել է շատ կարևոր մի բան. փոխվել է մարդու հոգեբանությունը, նա այլևս ինչ-որ բանի սպասող և ինչ-որ բանից կառչած անտարբեր մեկը չէ։ Սա, թերևս, ամենակարևոր հանգամանքն է, ինչին հասել է գյուղապես Սոկրատ Հովսեփյանը։ Այգեստանի բնակիչները գյուղապետի հետ ուս ուսի տոգորված են ընդհանրական շահի գիտակցմամբ և Այգեստանում նորանկախ մեր պետության կայացմանն են նպաստում սեփական համայնքի կայացմամբ։ Պետք է հուսալ, որ գյուղական այս համայնքի օրինակը իսկապես վարակիչ կլինի այլ գյուղապետերի, ինչու չէ, նաև քաղաքապետերի համար։ Հատկապես նրանց, ովքեր օրնիբուն բողոքում են երկրից, կառավարությունից, եղանակից` սեփական աղբյուրն ու արոտն անտերության մատնած։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- «Իրատես de facto»-ն շնորհավորում է իր լավ բարեկամ և շնորհաշատ թղթակից Սոկրատ Հովսեփյանին գյուղապետ վերընտրվելու կապակցությամբ` բարեկեցություն ու լիառատ օրեր մաղթելով նրան ու նրա ղեկավարած չքնաղ Այգեստանին։

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ